
ԴԱՍԱԿԱՆ ՊԱՐ
Քոլեջը ունի 3 հիմնական բաժին` «Դասական պար», «Հայկական ժողովրդական պար» և «Պարի ուսուցում»:
Բացի մասնագիտությունից քոլեջը իրականացնում է հանրակրթական դպրոցի լրիվ ուսուցում: Ուսուցումը իրականացնում է 4 դասարանի հիմքի վրա և տևում է 9 տարի: Քոլեջի շրջանավարտները ստանում են 9-րդ դասարանի վկայական և մասնագիտական դիպլոմ:
Ուսումնառության տարիների ընթացում քոլեջի աշակերտները ստանում են երաժշտական կրթություն, ուսումնասիրում են արվեստաբանական առարաներ` կերպարվեստի, բալետի, թատրոնի և երաժշտության պատմություն: Մասնագիտական առարկաների մեջ առաջնությունը տրվում է դասական պարին, որի հետ համատեղվում են դասական զուգապար, պատմական պար, դերասանի վարպետություն, ժողովրդաբնորոշ պար:
«Դասական պարի» բաժին ընդունվում են 3-ից 4-րդ փոխադրված և 4-ից 5 –րդ դասարան փոխադրված աշակերտները:
«Դասական պար» առարկան ուսումնասիրում է իր ողջ խորությամբ ( 12 ժամ) , ինչը հնարավորություն է տալիս պատրաստելու բալետի պրոֆեսիոնալ արտիստների , որոնք կարող են աշխատել ոչ միայն Երևանի, այլ Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար բալետային խմբերում:
«Դասական զուգապար» առարկան ուսումնասիրում է զուգապարի բոլոր հնարքները , պահումները, բարձրացումները: Բացի ուսումնական նյութից այս առարկայի դասաժամերի ընթացքում սովորողները ծանոթանում են համշխարհային դասական բալետի խաղացանկի ամենահայտնի զուգապերի հետ:
«Ժող բնորոշ պար» առարկան ուսումնասիրում է աշխարհի ժողովուրդների հայտնի պարատեսակները` իսպանական, տարանտելլա, մազուրկա, հունգարական , ռուսական, գնչուական, մոլդովական , վրացական , ուկրաինական և այլն:
«Պատմակենցաղային պար» առարկան ուսումնասիրում է անցած դարաշրջանների`
XVI-XIX դարերի եվրոպական հանրահայտ պարերը` գավոտ, մենուետ, պոլկա, չարդաշ:
«Դերասանի վարպետություն» առարկան ուսումնասիրում է բալետային մնջախաղի հիմունքները , զարգացնում բեմական արտահայտչականությունը և հնարավորություն տալիս ծանոթանալու դասական բալետի խաղացանկի հանրահայտ տեսարանների հետ:
Քոլեջում լիարժեք ուսումնասիրվում է արվեստի պատմությունը, իր բոլոր ճյուղերով: Ցանկացած դարաշրջանի պատմական պատկերը ընգրկում է երաժշտություն, բալետի , թատրոնի, գեղանկարչությունը և գրական լրիվ վերլուծությունը:
Նաև կատարվում է հանրակրթական ուսուցում հիմնական ընդհանուր դպրոցի ծրագրով և տրվում է 9-րդ դասարանի վկայական:
«Դասական պարի» բաժինը ավարտելուց շրջանավարտները ստանում են «բալետի դերասանի» որակավորում: