ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ

Հայկական պարի բաժինը բացվել 1957 թվականին՝ Ազատ Ղարիբյանի ջանքերով: Բաժնի հիմնական առաքելությունը հայկական ժողովրդական պարի գծով պրոֆեսիոնալ պարողներ պատրաստելն էր: Այդ բաժնի շրջանավարտները համալրում են բոլոր համութները՝ Պարի պետական անսամբը, Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական  վաստակավոր անսամբլ, «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթը: Հայկական բաժնում դասավանդում են ՀՀ բոլոր ականավոր մասնագետները: Ժողովրդական պարի գծով խորհրդականն է ՀՀ Ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր  Նորայր Մեհրաբյանը: Հայկական բաժնի վարիչն է ՀՀ  Մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը: Հայկական բաժնում դասավանդում են՝ Մովսես Խորենացու անվան շքանշանակիր  Սրբուհի Բաբայանը, Աշոտ Ազատյանը, Նելլի Կարապետյանը, Պետրոս կարապետյանը, Լիանա Սարգսյանը, Սուսաննա Միքայելյանը:

Ըստ ընդունված կարգի բաժնում պահպանվում են հայ հռչակավոր բալետմեյստրների լավագույն բեմադրությունները: Ժողովրդական պարի բաժնի 1-ին կուրսում հայկական պարի դասաժամերի ընթացքում ուսումնասիրվում են առանձին շարժումներ և նրանց կապակցությունները: Երկրորդ կուրսում բեմադրվում են պարային էտյուդներ, իսկ երրորդ կուրսում՝ տասնյակ համարներից բաղ կացած համերգային ծրագիր:

         2016 թվականին քոլեջի սաները մասնակցեցին  Գյումրիում կազմակերպված «Վերածնունդ » փառատոնին և Երևանում կայացած հայ-վրացա-իսրայելական «Ժողովուրդների բարեկամություն» փառատոնին : Հայկական բաժնի ավարտական կուրսի աղջիկները կատարեցին Ա.Բաբաջանյանի «Էլեգիան » և արժանացան «Գրան Պրիի»:

Քոլեջը ուսանողներին տալիս է ոչ միայն մասնագիտական կրթություն, այլ նաև արվեստաբանական առարկաների հետ ծանոթացնում:  Ավարտելով այս բաժինը ուսանողները ստանում են «Ժողովրդական պարի համույթի դերասանի» որակավորում: