ՊԱՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

«Պարի ուսուցում» բաժինը բացվել է մի քանի տարի առաջ : Քոլեջը զգաց բաժնի անհրաժեշտությունը, երբ  Հայաստանի Հանրապետության  տարբեր շրջաններից սկսեցին դիմել ինքնուսույց պարողներ, որոնք ցանկանում էին շարունակել կրթությունը պրոֆեսիոնալ ուսումնական հաստատությունում, զինվել գիտելիքներով, որը հետագայում հնարավորություն կտա իրենց, որ  վերադառնլով մարզեր դասավանդել մանկապարտեզում, դպրոցում կամ ինքնագործ խմբում: Այս հանգամանքներից ելնելով բացվեց «Պարի ուսուցում» բաժինը, որտեղ մինչև այսօր էլ ուսանողների զգալի մասը մարզերից է: Ավարտելով տվյալ բաժինը ուսանողները վերադառնում են իրենց ծննդավայր և աշխատում: Այս բաժին կարող են ընդունվել բոլոր նրանք, ովքեր ունեն ավագ դպրոցի ատեստատ, առանց տարիքային սահմանափակման: Ուսուցումը երեք տարի է : Ուսանողնողներին դասավանդում են ոչ միայն դասական պարի, հայկական պարի, ժող-բնորոշ պարի պրակտիկ դասընթացներ , այլ նաև բոլոր այդ առարկաների մեթոդիկաները ( Մեթոդիկան ՝ դասավանդման տեսություն է , թե ինչպես պետք է դասավանդվի տվյալ առարկան ): Ուսանողները սովորում են տարբեր շարժումների կատարման ձևը և ուսուցման եղանակները,  որն էլ հետագայում նպաստում է գրագետ դասավանդելուն: Ուսանողները ուսումնասիրում «հոգեբանություն» և «մանկավարժություն» առարկաները: Այս բաժնում  նաև դասավանդվում է «բալետմեյստրի վարպետություն» առարկան , որի շնորհիվ ուսանողները սովորում են բեմադրել փոքրիկ պարային էտյուդներ՝ համադրելով երաժշտությունը, սյուժեն և պարային շարժումները:

Ուսանողները ավարտելուց ստանում են « պարուսույցի» որակավորում: