
Հասմիկ Կարլոսի Մարկոսյան
ՀՀ վաստակավոր մանկավարժ
Ծնվել և մեծացել է արվեստագետների ընտանիքում: Հայրը՝ Կառլոս Մարկոսյանը, օպերային երգիչ էր, ՙՙԱրվեստ՚՚ ամսագրի երաժշտական բաժնի վարիչ: Մայրը՝ Վիոլետա Թորոսյանը, բալետի պարուհի էր, երկար տարիներ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետային խմբի վարիչն է եղել: Քույրը՝ Գոհար Մարկոսյան-Կասպերը, նույնպես , գործունեության ոլորտ էր ընտրել մշակույթը: Բազմաթիվ գրքերի հեղինակ է ՝ ՙՙ Պենելոպե՚՚ վեպը ռուսերենից թարգմանվել է մի քանի լեզուներով՝ հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն: Գերազանցության ավարտել է Ա.Չեխովի անվան միջնակարգ դպրոցը: Ծնողների ցանկությամբ ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Բժշկության մեջ իրեն չտեսնելով, երրորդ կուրսում՝ ուսումն անավարտ թողնելով , կրթությունը շարունակել և կարմիր դիպլոմով ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանի կուրսը: Երևանի պարարվեստի պետական քոլեջում 1980 թ-ից դասավանդում է «Բալետի պատմություն » առարկան ,ինչպես նաև դասավանդել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 1990թվականից մինչև 2012 թվականը եղել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենի տեղակալ ուսումնական գծով , իսկ 2013թ-ից ՝ քոլեջի տնօրեն: 60-ից ավելի հոդվածների հեղինակ ՝ հայկական , ռուսական և էստոնական մամուլում: Երեք գրքի հեղինակ ՝ «Բալետի պատմության ընդհանուր էջեր»մաս I, «Հայական բալետի պատմության էջեր», (ռուսերեն) և «Հայկական բալետ»: