Սրբուհի Բաբայան

Սրբուհի Բաբայան Երևանի պարարվեստի պետական քոլեջի Հայկական ժողովրդական պարի բաժնի ուսուցիչ Սրբուհի Արմենի Բաբայանը ծնվել է 1951թ.ապրիլի 22-ին Երևանում: Ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը, աշխատել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, որպես մենապարուհի: Ընդունվել է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ պարի պետական անսամբլ1970 թվականին: Նրա բեմելը եղավ Կոմիտասի «Շուշիկին» և հենց առաջին մենապարով նա իր վրա հրավիրեց թե´ հանդիսատեսի, թե´ անսամբլի ղեկավարության ուշադրությունը: Ապա հաջորդեցին ստեղծագործական բեղուն տարիները, և մեկը մյուսի հետևից արարվեցին «Հարսնացուն Զանգեզուրից», «Կռունկ», «Հուշարձան»,«Վաղարշապատի պարը», «Որսորդները», «Մայրություն», «Զարթոնք», «Դլե-յաման», «Սայաթ-Նովա», «Սրբուհի» պարերը, որոնցում Ս.Բաբայանի մենապարերը խորհրդանշեցին հավերժից եկող և հավերժություն գնացող հայ կնոջ նազանքն ու հմայքը: Սրբուհի Բաբայանը երեսունյոթ տարվա ընթացքում 6000-ից ավել անգամ ելույթ է ունեցել աշխարհի մեծ ու փոքր բեմահարթակներում, մասնակցել բարեգերծական համերգների( Արցախ, աղետի գոտի), փառատոնների, տոնահանդեսների, մրցույթների, պարի միջազգային ստուգատեսների, կառավարական, թեմատիկ, հոբելյանական համերգների: Եղել է ՍՄԿԿ անդամ, արժանացել է Հայաստանի Լենինյան Կոմերիտմիության դափնեկրի կոչման: 2008 թվականին պարարվեստի միջազգային օրվա առթիվ ՝ ազգային պարարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Սրբուհի բաբայանը պարգևատրվեց ՀՀ Մշակույթի նախարարության նախարար Հ.Պողոսյանի կողմից ոսկե մեդալով: ՀՀ նախագահի 2012թ մայիսի հրամանագրով Սրբուհի Արմենակի Բաբայանը պարգևատրվել է Մովսես Խորենաացու մեդալով:

Հովհաննես Խաչիկյան

Հովհաննես Գևորգի Խաչիկյան –ծնվել է 1950 թ։ 1961-1968թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ 1968 -1988թթ աշխատել է Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում , որպես մենակատար։ 1972-2005թթ համատեղությամբ աշխատել է Երևանի պարարվեստի ուսումնարանում որպես դասական պարի ուսուցիչ: 1986-1996 թթ աշխատել է Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» պարի համույթում որպես պարուսույց: 1990-1998 թթ եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական վարիչը: 1999 թ-ին հրավիրվել է Սիրիա և աշխատել է Հալեպի « Սարդարաբադ» խմբում որպես պարուսույց, 1988 թ-ն Փարիզի «Ախթամար» խմբում , 1995 թ-ին Հունաստանի «Նաիրի», «Նանոր», «Մարալո» խմբերում:2005 թ աշխատել է որպես բալետմեյստր-փորձավար Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:2005 թ մինչ օրս աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես հայկական բաժնի վարիչ: Նաև 2008 թ-ից մինչ օրս աշխատում է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի –պարի պետական վաստակավոր անսամբլում՝ որպես գլխավոր բալետմեյստեր:2006 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր գործչի կոչմանը:2008 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:2013 թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:2014 թ.պարգևատրվել է ՀՀ վարչապետի կողմից ոսկեմեդալով:

Նաիրա Հովհաննիսյան

Նաիրա Հրաչյայի Հովհաննիսյան- ծնվել է 1981 թ-ին։ 1997-2000 թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ստուդիայի դասատուական բաժնում։ 2000-2005 թթ սովորել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստուտում, Վիլեն Գալստյանի ղեկավարությամբ, ստանալով «Պարարվեստի ռեժիսյորի» որակավորում ։ 1998-2000 թթ աշխատել է Թ․Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում, որպես պարուհի։ 2000-2002թթ աշխատել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլում։ 2002-2003 թթ աշխատել եմ Բեյրութում, ղեկավարելով այնտեղի բարեգործական համայնքի պարային խումբը։ 2004 թ-ից մինչ օրս աշխատում է Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում որպես պարուհի և ղեկավարում է թատրոնի բալետային խումբը։ 2004 թ-ից մինչ օրս աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ պարուհի։2004 թ աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես բալետի պատմության,պատմական պարի և դերասանի վարպետության ուսուցչուհի։

Վաչագան Բոյախչյան

Վաչագան Հայրիկի Բոյախչան – ծնվել է 1955թ-ին։ 1964 թ-ին ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան, որն ավարտել է 1973թ։ Այդ նույն տարին ընդունվել է Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն , որպես բալետի արտիստ, որտեղ աշխատում մինչ այսօր ։ 2005 թ-ից աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես դասական պարի ուսուցիչ։

Աշխեն Բոյաջյան

Աշխեն Պողոսի Բայաջյան- ծնվել է 1967 թ-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի «դասական պար» բաժինը։ Այնուհետև աշխատել է Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ ։ Մենապարել է բալետային և օպերային ներկայացումների ժողբնորոշ պարերում։ Ստացել է պարարվեստի ռեժիսյորի որակավորում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1991թ․ աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես ժողբնորոշ բաժնի վարիչ։ Երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում բեմադրել է բազմաթիվ պարային համարներ ՝ ռուսական, վրացական, մոլդովական, գնչուական, ուկրաինական, իտալական, իսպանական և այլն։ Լավագույն աշակերտներից են Արման Գրիգորյանը, Դավիթ Գալստյանըը, Դավիթ Գալստյանը, Դավիթ Կարապետյանը,Արսեն Ազատյանը։ 2012թ արժանացել է պատվոգրի ՀՀ Մշակույթի նախարարության կողմից։

Լիլիթ Փալանջյան

Լիլիթ Աշոտի Փալանջյան – ծնվել է 1982 թ-ին։1992-2000 թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, ավարտելով ընդունվել է Ալ․Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, որպես բալետի արտիստ և աշխատում է առ այսօր։ Մասնակցել է «Գայանե», «Սպարտակ», «Ժիզել», «Լորկիանա», «Դոն Քիշոտ», «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումներում։ 2012 թվականից աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես դասական պարի ուսուցիչ։

Ադելինա Սահակյան

Ադելինա Մերուժանի Սահակյան-ծնվել է 1968թ 11 նոյեմբերի: 1987թվականին ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսւոմնարանի «Դասական պար» բաժինը, որից հետո ընդգրկվել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլը: 1990-ական թվականերից մինչ այսօր աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում, որպես ժող բնորոշ պարի ուսուցչուհի:

Լիանա Սարգսյան

Լիանա Մնացականի Սարգսյան –ծնվել է 1978 թ-ին: 1991թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ժողովրդական պարի բաժինը, 1995 թ-ին: 1995-1997թթ աշխատել է Հայաստանի պարի պետական անսամբլում, որպես մենապարուհի: 1996 թ-ին ընդունվել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժինը, ավարտել է 2001 թվականին: 2009թվականից աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջոմ, որպես հայկական պարի ուսուցչուհի:

Գարուշ Խունյան

Գարուշ Ավետիկի Խունյան – ծնվել է 1959 թ-ի հունվարի 1-ին , ք.Երևանում, ծառայողի ընտանիքում: Տարրական կրթությունը ստաՀունան Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ դպրոցում, այնուհետև 1968-ին ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, դասական բաժնում, որը ավարտել է 1979թվականին՝ ստանալով բալետի դերասանի որակավորում: 1978-79 թթ մեկնել է վերապատրաստման Ա.Վագանովայի անվան ակադեմիա: 1979թ-ին ընդունվել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որպես բալետի դերասան, որտեղ էլ աշխատում է մինչ օրս: Օպերային թատրոնում կերտել է կերպարներ ՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետում Կարենի կերպարը, Խ.Պյորսելի «Մավրի Պավաննա» բալետում՝ Օթելլոյի կերպարը, Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետում ՝Շպրիխի դերը, Լ.Մինկուսի «Դոն Քիշոտ» բալետում ՝ Գամաշի դերը, արքայազնի դերը Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը» բալետում, պա-դե-դե Ա.Ադանի «Ժիզել» բալետում, սպայի դերը «Կարմեն» բալետում, և մի շարք համերգային մենակատարումներում: Օպերային թատրոնում աշխատելու տարիներին զուգահեռ ակտիվ գործունեություն է ծավալել Ռուդոլֆ Խառատյանի հիմնադրած հեռուստաբալետային խմբում, որտեղ կերտել է Արտավազդի դերը Ա.Տերտերյանի «Արտավազդ և Կլեոպատրա» բալետում, Սարոյի կերպարը «Անուշ» բալետում և մի շարք այլ դերեր: 1990 թվականից դասավանդում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում , որպես դասական պարի ուսուցիչ։

Շխյան Լիլիանա

Լիլիանա Նիկոլայի Շխյան-ծնվել է 1961 թ հուլիսի 4-ին Երևանում: 1967-75 թ սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: 1968-70թթ սովորել է Ա.Ս.Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում: 1970-79թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում՝ ստանալով բալետի արտիստի որակավորում: 1980-82 թթ վերապետրաստվել է Մոսկվայի ակադեմիական խորեոգրաֆիկ ուսումնարանում (МАХУ) և ավարտել գերազանց: 1982թ-ից առ այսօր աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում , որպես դասական պարի ուսուցիչ:

Հրաչյա Հովհաննիսյան

Հրաչյա Միշայի Հովհաննիսյան- ծնվել է 1957թ-ին : Սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում 1968-1977թթ, ստանալով բալետի արտիստի որակավորում: 1977թ մինչ օրս աշխաում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որպես մենակատար: Պարել է Ռոտբարտ «Կարապի լիճը» բալետում, Ալեն «Լիզա և Կոլեն» բալետում, Տիբալտ «Ռոմեո և Ջուլիետ » , Յագո «Օթելլո» , Էսկամիլիո «Կարմեն» բալետներում:1998թ -ից աշխատում է Պարարվեստի պետական քոլեջում, որպես դասական պարի և զուգապարի ուսուցիչ: Ունի բազմաթիվ աշակերտներ արտերկրներում և Հայաստանում, որոնցից Ռուբեն Մուրադյանը արժանացել է ոսկե մեդալի Գրիգորովիչի անվան մրցույթում , իսկ Արման Մարգարյանը՝ ոսկե մեդալ «Դելփյան խաղերում»:

Գայանե Մանուկյան

Գայանե Գուժի Մանուկյան-ծնվել է 1968 թ ապրիլի 23-ին: Ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պար բաժինը, իսկ այն ավարտելուց հետո ընդունվում է 1986 թ. «Բարեկամութուն» պետական խորեոգրաֆիկ համույթ, որպես պարուհի: 2000թ-ից աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում , որպես դասական պարի ուսուցիչ: Դասավանդել է նաև Ժող-բնորոշ պար և պատմակենցաղային պար: 2012 թվականին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից արժանավել է պատվոգրի: Դասավանդել է դասական պար Երևանի թատրոնի պետական ինստիտուտում: Այժմ հանդիսանում են պարի ուսուցում բաժնի վարիչը:

Անուշ Պետրոսյան

Պետրոսյան Անուշ Վահրամի- ծնվել է 1955թ։ 1964թ ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան։ 1971թ ուսումը շարունակել է Մոսկվայի բալետային ակադեմիայում և ավարտելով 1974 թ վերադարձել է Երևան՝անցնելով Ալ․Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որպես բալետի արտիստ։ 1980թ –ից աշխատում է Երևանի պարարվեստի ուսումնարան ,որպես դասական պարի ուսուցիչ միևնույն ժամանակ աշխատել է փորձավար խորեոգրաֆիայի թատրոնում։ 2014 թ արժանացել է Մշակույթի վաստակավոր գործիչ կոչմանը։

Էլվիրա Մնացականյան

Էլվիրա Գուրգենի Մնացականյան - ծնվել է 1944 թվականին, Երևանում: 1963թ փայլուն ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը կատարելով Ժիզելի գլխավոր դերը համաուն բալետում։ Նույն թվականին ընդունվել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որպես բալետի արտիստուհի: Իր վառ տաղանդի շնորհիվ Մնացականյանը դարձավ թատրոնի առաջատար մենապարուհի՝ կատարելով Օդետտա-Օդիլիա «Կարապի լիճը», Ժիզել «Ժիզել», Ջուլիետայի «Ռոմեո և Ջուլիետ», Կիտրի «Դոն Կիխոտ», Գայանեի «Գայանե», Ֆրիգիայի, Էգինա «Սպարտակ», Խումարի «Անտունի», Նինայի «Դիմակահանդես», Շամիրամի « Արա Գեղեցիկ և Շամիրամ» և բազում այլ գլխավոր դերեր: 1978թ Մնացականյանին շնորհվել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհու կոչում: 1993-1997թթ աշխատել է Խարկովի Լիսենկեյի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, որտեղ պարել է «Շչելկունչիկ», «Ժիզել», «Ռոմեո և Ջուլիետ», «Շոպենիանա» բալետներում: 1990 թվականին ավարտել է Լենիգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի բալետմեյստերական բաժինը՝ բալետմեյստեր-փորձավար մասնագիտությամբ: 1997թ-ից դասավանդում է Երևանի պարարվեստի ուսումնարանում: 1999թ-ից աշխատում է Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում որպես փորձավար: 2010թ Մնացականյանին շնորհվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ:

Տաթևիկ Ղարիբյան

Տաթևիկ Ազատի Ղարիբյան-ծնվել է 1957 թդեկտեմբերի 27-ին Երևանում, արվեստագետների ընտանիքում: 1966թ-ին ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պար բաժինը: 1976-ին ավարտելով ուսումը ընդունվել է Մոսկվայի բալետային ակադեմիայի մանկավարժական ֆակուլտետ, որն էլ ավարտելով վերադարձել է Երևան և աշխատանքի անցել Երևանի պարարվեստի ուսումնարանում որպես դասական պարի ուսուցիչ և մեթոդիստ: 1982-1984թթ, սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արվեստագիտության ֆակուլտետը: 1993 թվականին հայկական ժողովրդական պարի տարածման և զարգացման գործում մեծ աշխատանք է տարել սփյուռքում՝ Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ_ում, Լիբանանում, Իրանում և այլն:Ղարիբյանի կողմից ստեղծված համույթները հանդես են եկել բազմաթիվ համերգներով և մասնակցել միջազգային փառատոնների:1999 թ-ից մինչև օրս աշխատում է որպես Երևանի պարարվեստի պետական քոլեջում, որպես մասնագիտական բաժնի վարիչ և դասավանդում է փոքր և միջին դասարաններում: 2014 թվականին ՀՀ Նախագահի հրամանով պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

Աննա Մարիկյան

Աննա Գրիգորիի Մարիկյան – ծնվել է 1941 թվականին։ Ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը 1959 թվականին: Նույն թվականին ընդունվել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որպես մենապարուհի: Նրա դերապարերն են ՝ Ադանի «Ժիզել» բալետում Միրտա, Չայկովսկու «Կարապի լիճը» բալետում Օդետտ, Օդիլիա, «Լեյլի և Մեջնում» Լեյլի, «Անտունի» Խումար , «Դոն Քիշոտ» Հավերժահարս, գլխավոր դերեր «Չակոնա», «Բոլերո», «Լորկիանա», Սոլեդադ, Բալբուրգյան գիշեր, «Սասունցի Դավիթ» Իսմիլ խաթուն, «Ուռենի», «Չոփչոփիկ», «Բժիշկ Այբոլիտ» Վարվարա, «Սպարտակ» ֆրիգիա: 1985 թվականից դասավանդում է Երևանի պարարվեստի ուսումնարանում մինչ այսօր, որպես ավագ կուրսերի առաջատար մասնագետ: 1976թ Աննա Մարիկյանին շնորհվել է ՀՀ Վաստակավոր արտիստուհու կոչում:2012թ շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ2010թ ՀՀ Մշակույթի Նախարարության ստացել է ոսկե մեդալՆրա աշակերտուհիներից 1995 թ Լոզանում և Սանկտ Պետերբուրգում Սոնա Խաչատրյանը դարձել է լաուրեատ:Գրիգորովիչի անվան միջազգային մրցույթում Ալբինա Ղազարյանը դարձել է դափնեկիր:

Նորայր Մեհրաբյան

Մեհրաբյան Նորայր Գուրգենի ( ծնվել է 1941թ) հայ պարող, բալետմեյստեր: ՀՀ ժող արտիստ (2006թ): 1959թ ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը ( Մ. Մարտիրոսյանի մոտ): 1959-1970թթ աշխատել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Դերապարերից են ` Բազիլ “Դոն Կիխոտ”, Թիբալտ “Ռոմեո և Ջուլիետ”, Վրեժ “Ախթամար”, Կարեն “ Գայանե “( բեմադրությունը Ն.Անիսիմովայի), Դավիթ «Գայանե»( բեմադրությունը Մ.Մարտիրոսյանի):1970-1972թթ աշխատել է Լենինգրադում Լեոնիդ Յակոբսոնի “Խորեոգրաֆիկ մանրապատումներ” թատերախմբում: Այստեղ պարել է “Պա-դե-դե”, Մոցարտի երաժշտությամբ, Բախի երաժշտությամբ “Վարիացիաներ”, Ստրավինսկու երաժշտությամբ “Կոնտրաստներ” :1973-83թթ և 1995 -1996թթ Մեհարաբյանը եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը և դասավանդել է “ Դասական պար” : Բեմադրել է `Մոցարտի 40- րդ սիմֆոնիայի 4 մասը, Բեթհովենի երաժշտությամբ “Վարիացիաներ”, Ժ.Բիզեի երաժշտությամբ “Պատանեկան սիմֆոնիա”, Գ.Սվիրիդովի երաժշտությամբ “Վալս”, Խ. Ավետիսյանի ”Զարթոնքը” : 1981թ պարարվեստի ուսումնարանի սաների ուժերով բեմադրել է Բ.Սակկիլարիի “Չոփչոփիկ” մանկական ներկայացումը: 1973- 80թթ եղել է Հայստանի Պարի պետական անսամբլի մենակատար: 1980-1983 թթ աշխատել է Բեյրութում և “Նոր սերունդ” մշակութային միավորման համար ստեղծել է երգի-պարի անսամբլ: 1984-86 թթ. եղել է Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար:1987թ. Մեհրաբյանը ստեղծեց «Բարեկամություն” խորեոգրաֆիկ անսամբլը, որը ղեկավարում է մինչ օրս: Անսամբլի համար բեմադրել է մի քանի համերգային ծրագրեր, լավագույն համարներից են `Սայաթ- Նովայի երժշտությամբ“ Աշխարհում”, “Էշխեմեթ”, Ա.Խաչատրյանի երժշտությամբ “Վարդագույն աղջիկների պարը”, “Լեզգինկա”, Խ.Ավետիսյանի “Զարթոնք” , Ա.Տերտերյանի “Եռաբլուր”, Տ.Մանսուրյանի “Մեղեդի”՚, Գ.Հախինյանի “Լոռեցի Սաքոն” , Կ.Օրֆի “Կարմինա Բուրանա”, Ա.Գևորգյանի երաժշտությամբ “Նոր Դար”: “Բարեկամություն” անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում և արժանացել զանազան պարգևների :2004 թ եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, իսկ այժմ հանդիսանում է տնօրենի խորհրդականը հայկական պարի գծով։

Հովհաննես Դիվանյան

Դիվանյան Հովհաննես Մարտիրոսի (ծնվել է 1952թ): ՀԽՍՀ ժող արտիստ (1984թ): 1970թ ավարտելով Երևանի պարարվեստի ուսումնարանը ( Մեհրաբյանի մոտ), ընդունվում է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի թատերախումբ: Դերապարերից են `Թիբալտ “Ռոմեո և Ջուլիետ”, Բազիլ “Դոն Կիխոտ”, Հանս «Ժիզել”, Անտունի” Անտունի”, Գիքո “Գայանե”, Սպարտակ և Կրասոս “Սպարտակ” , Մսրա- Մելիք “Սասունցի Դավիթ”, Իբն-Սալոմ “Լեյլի և Մեջնուն”, Օթելլո “Օթելլո”, Տրդատ “Սուրբ Հռիփսիմե և Տրդատ”: Նկարահանվել է հեռուստատեսային “Ալմաստ” ֆիլմ-օպերայում Նադիր Շահի դերում: Մինչև 2010թ աշխատել է օպերային թատրոնում որպես ավագ փորձավար:1979 թ–ից Հ.Դիվանյանը աշխատում է Երևանի պարարվեստի ուսումնարանում, որպես ուսուցիչ , իսկ 1998թ –ից մինչ օրս`գեղարվեստական ղեկավար:2007-2009 թթ եղել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն:Նրա աշակերտները դարձել են միջազգային մրցույթների դափնեկիրներ և այժմ պարում են Եվրոպայի և Ամերիկայի հանրահայտ խմբերում: Նրանք են` Դավիթ Կարապետյանը, Արման Գրիգորյանը, Դավիթ Գալստյանը, Ավետիկ Կարապետյանը , Արթուր Բաբաջանյանը, Արման Զազյանը:

Վիլեն Գալստյան

Գալստյան Վիլեն Շմավոնի (1941թ ) հայ պարող , բալետմեյստեր, քոլեջի տնօրենի խորհրդատու դասական պարի գծով: ՀԽՍՀ ժող.արտիստ (1967թ) : 1959 թ. ավարտելով Երևանի պարարվեստի ուսումնարանը, (Մ.Մարտիոսյանի մոտ) 2 տարի աշխատել է Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնում Վախթանգ Ճաբուկիանիի ղեկավարությամբ , 1961թ-ից Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենակատար: Դերապրերից են ` Ալբերտ “Ժիզել”, Բազիլ “Դոն Քիշոտ”, Զիգֆրիգ “Կարապի լիճը”, Ռոմեո “Ռոմեո և Ջուլիետ”, Արմեն “Գայանե”, Սպարտակ “Սպարտակ”, Անտունի “Անտունի”, Սասունցի Դավիթ “Սասունցի Դավի” , Արբենին “Դիմակահանդես”, Բյուրատ “Հավերժական կուռք” ( այս դերակատարման համար 1967թ արժանացել է ՀԽՍՀ պետական մրցականի): 1968թ Վարնայում կայացած Միջազգային մրցույթում Գալստյանը Գալինա Ռոգոզինայի հետ ստացավ առաջին մրցանակ և ոսկե մեդալ: Որպես զուգընկեր Մալիկա Սաբիրովայի և Նատալյա Բեսմերտնովայի հետ արժանացել է ոսկի մեդալի Եգիպտոսում կայացած Արևելքի երկրների փառատոնի ժամանակ: Բեմադրություններից են ` Ա.Խաչատրյանի “Գայանեն”, “Սպարտակը”, Էդ.Հովհաննիսյանի “Սասունցի Դավիթը” , Տ.Մանսուրյանի “Ձյունե թագուհին”, Լ.Ճգնավորյանի “Օթելլոն”, Գ.Բեռլիոզի երաժշտությամբ “Ռոմեո և Ջուլիետ”, Գ.Մալերի երաժշտությամբ “Տրիստան և Իզոլդան”:1974-79թթ սովորել է Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերական ինստիտուտի (ГИТИС) բալետմեյստերական բաժնում ( Ռոստիսլավ Զախարովի մոտ): 1979-86թթ աշխատել է Մեծ Թատրոնում, հյուրախաղերով ելույթներ ունեցել ԱՄՆ –ում , Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Թուրքիայում, Ավստրալիայում, Լատինական Ամերիկայում: Զուգընկերուհիներն են եղել Ռաիսա Ստրուչկովան, Եկատերինա Մակսիմովան, Մալիկա Սաբիրովան: Բեմադրել է ներկայացումներ Բուլղարիայում, Լեհաստանում, Եգիպտոսում, Նովոսիբիրսկում, Թբիլիսիում, Կորեայում:1986-1988թթ Աշխատել է Ուրուգվայում և բեմադրել “Ժիզել” , “Դոն Քիշոտ” , “Գայանե”, “Սպարտակ” բալետները: 1997-99թթ. աշխատել է Սեուլի համալսարանում որպես պարուսույց, 2000թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բալետմեյստերական բաժնում, որպես կուրսի ղեկավար( պրոֆեսոր):2001թ ստացել է «Մովսես Խորենացի» շքանշանը , 2004-2007թթ` Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն: 1974-2004թթ (ընդմիջումներով) աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետային թատերախմբի գլխավոր բալետմեյստեր: 2009թ Արգենտինայում բեմադրել է Ա.Խաչատրյանի «Սպարտակը»:Այժմ աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես խորհրդական և «բալետմեյստերի վարպետության» ուսուցիչ :